Թուրքիան ցավակցել է ՌԴ-ում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Ամուրի մարզում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գրավոր հայտարարության մեջ Թուրքիան խոր ցավակցությունն է հայտնել ավիավթարի հետևանքով զոհված ընտանիքներին ու ռուս ժողովրդին։

Նշենք, որ Ամուրի մարզում վթարի էր ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը: Ըստ ռուսական աղբյուրների՝ օդանավում 49 մարդ է եղել ու բոլորը զոհվել են։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է օդաչուի սխալի պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031