
Դուք բարոյական ու հեղինակային էն նշաձողի վրա եք, որ Ձմեռ Պապիկի գործ անեք` 5 տարեկան երեխաները Ձմեռ Պապիկին ուշունց կտան. Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քաղաքական շահերն ու կենդանական բնազդները դեռ մի կողմ թողնենք. ինչքա՞ն անտաղանդ պետք է լինես, որ 68% վստահության ռեյտինգով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը «վերադարձնես ժողովրդին» ու անմիջապես հասցնես էդ ռեյտինգը 41%-ի։
Հասկանում եք չէ՞ էդ ինչ ֆիասկո է։ էդ իսնտիտուտը, որին շատ քիչ բան է պետք լավամարդ լինելու համար, էդ ինստիտուտը, որ նույնիսկ նախագահականի ամենատես ու ամենահաս ձեռքի տակ լինելով կարողացել է երկու օմբուդսմեն փոխի ու լավամարդ մնա` էսօր կանգնած է աղետի եզրին։ ՄԻՊ-ից դժգոհ է 2 անգամ ավելի շատ մարդ քան ընդդիմության բոլոր ճամբարների համակիրների թիվը իրար գումարած։ Նույնիսկ որպես իշխանական պրոպագանդիստ անհրաժեշտ է ինչ-որ կերպ ռեյտինգ ունենալ, որ կարողանաս նեղ պահին կեղտոտ ծառայություն մատուցել։
Հիմա, երբ էս մարդիկ ուզում են 60 տոկոս վստահության ցուցանիշ ունեցող (երիտասարդների շրջանում 70%) եկեղեցին վերադարձնեն «ժողովրդին»` էդ ո՞ր ժողովրդին են ուզում վերադարձնեն։ Դուք բարոյական ու հեղինակային էն նշաձողի վրա եք, որ Ձմեռ Պապիկի գործ անեք` 5 տարեկան երեխաները Ձմեռ Պապիկին ուշունց կտան, դուք ի՞նչ կապ ունեք առհասարակ «ժողովրդի վստահություն» եզրույթի հետ, էն ժողովուրդը, որը ձեր հետ հույս է կապում` կողքի կուպեում են, ու դա միակ ժողովուրդն է, որի բոլոր ակնկալիքները ոչ միայն բավարարել եք, այլ նաև իրագործման «գեղագիտական եղանակի» առումով գերակատարել եք։
Հ.Գ. Գրողը տանի նույնիսկ դատարանների՛, էն գրողի տարած ու բազմաչարչար դատարանների ռեյտինգն է 4 տոկոսով նվազել։ Ինչքան ահավոր պետք ա լինես, որ հարյուրներով քաղբանտարկյալներ տված, նախագահականի ամուր բռուցքի տակ ծառայած դատական համակարգի ռեյտինգը կարողանաս ևս 4 տոկոս գցես»։