Այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը ֆեյսբուքում գրի «ձև չունեք», իսկ իրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությույանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր հերոս հարկատուները: Հայաստանի դեմ, ամենայն հվանականությամբ, նոր [դրամական] պահանջներ կներկայացվեն:

Հնարավոր վնասների հատուցումից բացի, Հայաստանը հատուցելու է իր միջազգային (առանց այդ էլ վնասված) հեղինակությամբ:

Հայաստանին կներառեն տարբեր black list-երի մեջ` զգուշացնելով պոտենցիալ ներդրողներին վտանգների մասին (ո՞վ ներդում կանի էդքանից հետո):

Բացասական հետևանքները սրանցով չեն սպառվում:

Եվ այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը ֆեյսբուքում փոսթ անի ու գրի «ձև չունեք», իսկ իրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի»:

Ինչքան պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ դատարկ գլխովդ անցած ամեն հիմարություն ու պիժոնություն սեփական ժողովրդիդ քթից բերես»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031