Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի պատվիրակությանը

Ռուս-ուկրաինական ստամբուլյան 3-րդ բանակցություններին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի պատվիրակությունն արդեն տեղում է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նրանց քիչ առաջ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հանդիպումը նախատեսվում է Ստամբուլի Չըրաղան պալատում, Թուրքիայի ժամանակով 19:00-ին:

Բանակցություններն ընթանալու են եռակողմ ձևաչափով և որպես ընդունող ու միջնորդ կողմ այն ղեկավարելու է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Թուրքական կողմից ներկա են գտնվելու նաև «Թուրքիայի ազգային հետախուզության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը:

Ռուսական կողմը բանակցություններում ներկայացնելու է Ռուսաստանի փոխնախագահ Վլադիմիր Մեդինսկին և փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, իսկ ուկրաինական կողմը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանական խորհրդի քարտուղար Ռուստեմ Օմերովը և արտգործնախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031