Միջազգային դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝

• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները

• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը

• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները

• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը

Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։

Տեսանյութեր

Լրահոս