Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ բանագնացը Գազայի մարդասիրական օգնության «միջանցքի» շուրջ Մերձավոր Արևելքում բանակցություններ կվարի

ԱՄՆ հատուկ բանագնացը երեքշաբթի մեկնում է Մերձավոր Արևելք՝ պատերազմից ավերված Գազայի հատված օգնության «միջանցքի» ստեղծմանն ուղղված բանակցություններ վարելու համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը լրագրողներին հայտարարել է, որ հատուկ բանագնացը Սթիվ Ուիթքոֆը տարածաշրջան է մեկնում «մեծ հույսերով, որ մենք հրադադարի վերաբերյալ ևս մեկ համաձայնագիր կառաջարկենք, ինչպես նաև մարդասիրական միջանցք օգնություն հասցնելու համար, ինչի շուրջ երկու կողմերն էլ, ըստ էության, համաձայնության են եկել»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 15 մարդ, նրանց թվում՝ 4 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031