
Թրամփը հայտարարել է Ինդոնեզիայի հետ առևտրային համաձայնագրի ստորագրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Ինդոնեզիայի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։
«Մենք համաձայնության եկանք, որ Ինդոնեզիան կդառնա բաց շուկա ամերիկյան արդյունաբերական և տեխնոլոգիական արտադրանքի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների համար՝ վերացնելով իր մաքսային արգելքների 99%-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ Ինդոնեզիային կվաճառի ամերիկյան արտադրության ապրանքներ զրոյական մաքսային դրույքաչափով, մինչդեռ Ինդոնեզիան կվճարի 19% ԱՄՆ՝ աշխարհի լավագույն շուկա ուղարկվող իր բոլոր ապրանքների համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Բացի դրանից, ըստ Թրամփի, Ինդոնեզիան Միացյալ Նահանգներին կմատակարարի իր արժեքավոր հանքանյութերը և տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ խոշոր գործարքներ կկնքի՝ Boeing ինքնաթիռներ, ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք և ամերիկյան էներգիա գնելու համար։
«Այս գործարքը ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ է մեր ավտոարտադրողների, տեխնոլոգիական ընկերությունների, աշխատողների, ագարակատերերի, անասնապահների և այլ արտադրողների համար»,-շեշտել է նա։