Ո՞ւր են կորել հայ բնապահպանները, ինչո՞ւ չեն դատապարտում, ինչո՞ւ աղմուկ չեն բարձրացնում բրիտանացիների կողմից Կաշենի հանքի շահագործման հետ կապված․ Դերենիկ Մալխասյան

Լրագրող, վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը սկսել է պղնձի արդյունահանում Արցախի Կաշենի հանքավայրում։ Անգլիացիները Արցախի պղինձը ձեռք գցելու համար պետք է հեռացնեին 120 հազար արցախցիների։ Բայց Արցախի պղինձը Եվրոպա հասցնելու համար կոմունիկացիաներ են պետք։ Եվ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բրիտանացիների համար ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ նաև տնտեսական։ Ուստի Բրիտանիան ստվերային լուրջ ճնշում է բանեցնում միջանցք կոչվածը գլուխ բերելու համար։

Ի դեպ, իսկ ո՞ւր են կորել հայ բնապահպանները, ինչո՞ւ չեն դատապարտում, ինչո՞ւ աղմուկ չեն բարձրացնում բրիտանացիների կողմից Կաշենի հանքի շահագործման հետ կապված։

Երբ Արցախը հայկական էր ու «ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ»-ն էր շահագործում հանքը, հայաստանյան որոշ բնապահպան ակտիվիստենր շատ անհանգիստ ու մտահոգ էին, բնապահպանական խնդիրների մասին էին ճամարտակում, կոկորդիլոսի արցունքներ էին թափում։

Փաստացի հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքեը օգուտ է բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում։ Բայց եթե հանք շահագործելուց օգտվի Հայաստանը, ապա դրա հետ շատ հայ բնապահպան աշխուժակներ անհաշտ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031