Եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է» ու դրանով կարելի է Ղարաբաղի հարց լուծել, ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են. Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ Իլհամ Ալիևն ի ցույց դնելով սեփական օրինակը՝ Շուշիում հրապարակային կոչ է անում ուկրաինացիներին «երբեք չհամակերպվել օկուպացիայի հետ ու մինչև վերջ պայքարել», դա նշանակում է, որ Ղարաբաղում Լավրովի եփած ճաշը Ռուսաստանը դեռ երկար է ըմբոշխնելու:

Միաժամանակ, դա նշանակում է, որ տեսանելի ապագայում 1991-ի Ալմա Աթիի հռչակագիրը, որի վրա հղում անելով Նիկոլը Արցախը հանձնեց Ադրբեջանին, Ռուսաստանը կոպիտ ու դեմոնստրատիվ կերպով քշելու է Նիկոլի, Ալիևի, Շարլ Միշելի ու Մակրոնի համապատասխան տեղերը:

Որովհետև, եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է» ու դրանով կարելի է Ղարաբաղի հարց լուծել, ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031