Բաժիններ՝

Մեղրի-Երևան ավտոճանապարհին իրանական բեռնատար է այրվել, կա տուժած

Սյունիքի մարզի Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Կայքի փոխանցմամբ` դեպքի մասին ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 17։20–ի սահմաններում։

«Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումն իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել»,– գրել է կայքը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031