Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Սիրիայի բաժանման փորձերի մասին

Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Մենք զգուշացնում ենք, որ  որևէ ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։ Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ։ Մեզ համար նման գործողությունները համարվում են ուղղակի սպառնալիք, և Թուրքիան կարձագանքի համապատասխանաբար»,- նշել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031