Կալանք՝ ՔՊ-ի գույքի վրա․ պատճառը Սամվել Կարապետյանի դատական հայցն է Արսեն Թորոսյանի նկատմամբ․ Factor.am

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքերը 9 մլն դրամի չափով արգելանքի տակ են։ 9 մլն դրամը գումարի այն չափն է, որը Սամվել Կարապետյանը պահանջում է Թորոսյանից նրա հայտարարությունների համար․ դրանք, ըստ Կարապետյանի, «զրպարտչական, վիրավորական բնույթի» արտահայտություններ են։Այս մասին գրում է Factor.am-ը։

«Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակ ա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»,-հուլիսի 4-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր Արսեն Թորոսյանը։

Գործարարի պաշտպանական թիմից հայտարարել են, որ դատարանին միջնորդել են արգելանք կիրառել, որ «դատաքննության ընթացքում պատասխանողը չվաճառի գույքն ու վճռի դեպքում կարողանա վճարել դատարանի որոշմամբ սահմանված գումարը»,-«Ազատությանը» փոխանցել էր փաստաբան Կարեն Մարգարյանը։

Գործարարի պաշտպանական թիմից հայտարարել են, որ դատարանին միջնորդել են արգելանք կիրառել, որ «դատաքննության ընթացքում պատասխանողը չվաճառի գույքն ու վճռի դեպքում կարողանա վճարել դատարանի որոշմամբ սահմանված գումարը»,-«Ազատությանը» փոխանցել էր փաստաբան Կարեն Մարգարյանը։

«․․․«մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9 մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։

Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից»,-գրել է իշխանական պատգամավորը։

Արսեն Թորոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ արգելանքը չի տարածվել միայն աշխատավարձի վրա, ազատորեն կարողանում է տնօրինել այդ գումարը։

Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջոցով փորձեց պարզել, թե Թորոսյանին առնչվող ինչ ընկերություններ կան, որոնց վրա տարածվել է արգելանքը։ Այսպես՝ 9 մլն դրամի չափով կալանք է դրվել «Թիքեթս Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ի վրա։ Սակայն նշենք, որ Արսեն Թորոսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2014 թվականին։ Այս առնչությամբ Թորոսյանը Factor TV-ին փոխանցեց։

«Դա դատարկ ընկերություն է՝ գործունեություն չծավալած, բայց քանի որ մյուս բաժնետետերը չեն զբաղվել, ես հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից հօգուտ ընկերության։ Ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։ Կալանքի տակ է հայտնվել նաև «Նանե» կրթական հիմնադրամը։ Թորոսյանից հետաքրքվեցինք՝ ի՞նչ կապ ունի այս կազմակերպության հետ։

«Հիմնադրամի խորհրդի նախագահն եմ եղել, որի հետ արդեն երկու տարի կապ չունեմ»,-ասաց նա։ Ուշագրավ է, որ Կարապետյանի հայցապահանջի շրջանակներում կալանք է դրվել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի վրա՝ կրկին 9 մլն դրամի չափով։

Կուսակցության գույքի վրա արգելանք է դրվել, քանի որ Թորոսյանը համարվում է կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։

Տեսանյութեր

Լրահոս