Բաժիններ՝

ԱՄՆ-ն չի նախատեսում հետաձգել ԵՄ-ի նկատմամբ նոր առևտրային մաքսատուրքերի սահմանումը

Միացյալ Նահանգները մտադիր չէ հետաձգել Եվրամիության նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը, չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրները կարող են միանալ Ռուսաստանից նավթի գնման համար Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել  ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Ավելի վաղ, հուլիսի 12-ին, նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից կսահմանվեն 30 տոկոս մաքսատուրքեր եվրոպական արտադրանքի նկատմամբ։ Միևնույն ժամանակ ուժի մեջ կմնան արդեն գործող ոլորտային տուրքերը:

Դոնալդ Թրամփը հայտարարել էր նաև, որ հնարավոր է 100 տոկոս մաքսատուրք սահմանի Ռուսաստանից նավթ գնող երկրների նկատմամբ, եթե ՌԴ-ն չհամաձայնի սեպտեմբերի սկզբին Ուկրաինայում խաղաղ կարգավորում սկսել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031