Կեղծ բարեպաշտական թատրոնով Վեհարան գրոհել մղող աշխարհականը, հէնց Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանն է թիրախավորել, քանի որ սա նաև խորհրդանիշ եղող գաղափարների պատերազմ է. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Տեր Նշան քահանա Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք` հոգեւորականներս, Վեհափառ հայրապետի մասին խօսելիս էլ յաճախ ենք գործածում` «Վեհը ասաց», «Վեհը պիտի այցելի» ևն։

Շէնքերը շատ են, բայց ուր Վեհի կեցավայրն է, նստավայրը, այն շէնքն էլ կոչւում է վեհարան, կաթողիկոսարան։ Մայր Աթոռում վեհարանը նաեւ թանգարան է, ինչպէս որ հին վեհարանն ու այլ շինութիւններն են։
Ամենայն Հայոց կաթողիկոսները ոչ միայն Սուրբ Էջմիածնում են ունեցել կեցավայր, այլ Դւինում, Ախթամարում, Հռոմկլայում, Սսում, անգամ կաթողիկոսական ամառանոցում եւ նոյնիսկ բոլոր հայոց թեմերում ցանկացած առաջնորդանիստ եկեղեցուն կամ վանքին կից կարող է վեհարան ծառայել։

Կեղծ բարեպաշտական թատրոնով Վեհարան գրոհել մղող աշխարհականը, հէնց Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանն է թիրախաւորել, քանի որ սա նաեւ խորհրդանիշ եղող գաղափարների պատերազմ է։ Սա հնազանդ, կամակատար եկեղեցականութիւն, եկեղեցին այսպէս կոչուած «կրօնի նախարարութիւն» դարձնելու անընդունելի քայլ է։

Վէմին` Ժայռին էք բախուելու, քանի որ Վեհ է նաեւ այն ուսմունքն ու կառոյցը, որով մենք մեր ծառայութիւնն ենք մատուցում մեր Փրկիչ Աստծուն։ Որքան հալածէք, այնքան աւելի ենք զօրանալու հալածեալ, խաչեալ ու յարուցեալ Տիրոջով»։

Տեսանյութեր

Լրահոս