ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հույս ունի, որ Իրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Fox Business-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնվի խաղաղ բանակցությունների։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի անզիջում դիրքորոշումն իրանական միջուկային ծրագրի հարցում։

«Փաստն այն է, որ ԱՄՆ քաղաքականության սկզբունքները հստակ և միանշանակ են. նախևառաջ, Իրանը չի կարող և չի ունենա միջուկային զենք, ուստի ես հույս ունեմ, որ նրանք կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հուսով եմ, որ նրանք կձգտեն խաղաղության համաձայնագրի», – ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, նշել է Ուիթաքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031