Ստամբուլում տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների 3-րդ փուլի անցկացմանը։ Նա նշել է, որ բանակցությունները կկայանան Ստամբուլում և հավելել, որ կողմերը համաձայնել են բանակցություններն անցկացնել հուլիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվախծում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրի նշմամբ՝ այս բանակցությունները համարվում են կարևոր քայլ երկու երկրների միջև հակամարտության դադարեցման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև խաղաղության շուրջ վերջին բանակցությունները կայացել էին ընթացիկ տարվա հունիսի 2-ին կրկին Ստամբուլում:

Հանդիպումը տևել էր 1.5 ժամ, սակայն այդպես էլ կողմերը հրադադարի կամ խաղաղության շուրջ համաձայնության չէին հասել:

Տեսանյութեր

Լրահոս