Բաժիններ՝

ԱՄՆ-ից Թուրքիա է վերադարձվել Մարկուս Ավրելիուսի արձանը

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը X-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Հռոմի կայսր Մարկուս Ավրելիուսի արձանը վերադարձվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրք նախարարի գրառման՝ արձանը 1960-ականներին գողացվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվղ անտիկ Բուբոն քաղաքից և արդեն 65 տարի ի վեր ցուցադրվում է ԱՄՆ-ում:

Էրսոյը նշել է, որ արձանի վերադարձման համար գործադրվել են դիվանագիտկան ու իրավական ջանքեր։

«Դա պատմական ձեռքբերում է»,- գրել է նա։

Զուգահեռ նշվում է, որ արձանի վերադարձն իրականացվել է Նյու Յորք նահանգի Մանհեթթենի շրջանային դատախազության և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Նախարար Էրսոյը նաև տեղեկացրել է, որ վերջին 7 տարում Թուրքիա է վերադարձվել 8.967 պատմական մշակութային կոթող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս