
Հոկտեմբերից Եվրոպա մեկնողները պետք է հայտ լրացնեն Travel Europe ծրագրով, իսկ ՌԴ-ի միգրացիոն ծրագիրն էլ դեռ խափանումներ ունի. MediaHub

Հուլիսի 30-ից Ռուսաստանի Դաշնություն մեկնողները պետք է հատուկ հարցաշար լրացնեն, դրա դիմաց QR կոդ ստանան, որ կարողանան մուտք գործել ՌԴ։ Այս ժամկետը մեկ ամսով արդեն երկարացվել է, քանի որ ներդրված համակարգը տեխնիկակական խնդիրներ ունի՝ «կախում է», և չի ստացվում գրանցվել այնտեղ։
ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը MediaHub–ի հետ զրույցում ասել է, որ այսպիսի փոփոխությունները միտված են ապօրինի միգրացիոն ռիսկերը կարգավորելուն և ներկայացրեց աշխարհի փորձը այս առումով։
«Միգրացիոն ճգնաժամեր աշխարհում գրանցվում են հիմնականում վերջին տասը տարիների ընթացքում։ Առաջին ճգնաժամի հետ առնչվել է Եվրոպան։ Եվրոպական, մասնավորապես՝ ԵՄ անդամ պետություններ, Շենգեն գոտի, այս կարգավորումներից բխելով և՛ ապաստանի համակարգն է շատ չարաշահվել, և՛ վիզային ռեժիմն է չարաշահվել աշխարհում, ուստի, հետզհետե, մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր պետություններում որոշակի գործիքակազմեր որդեգրվում, որպեսզի կարգավորվեն միգրացիոն հոսքերը։ Պետությունները սկսել են անօրինական միգրացիոն հոսքերի դեմ պայքարելիս անհամաչափ ռեսուրսներ ծախսել»,- ասել է Նելլի Դավթյանը՝ նշելով, որ մենք տեսնում ենք նաև, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում Թրամփի ընտրվելուց հետո։
Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերից Եվրոպան թողարկելու է մի հավելված՝ Travel Europe, որտեղ ճամփորդությունից 72 ժամ առաջ պետք է անձը լրացնի իր պլանավորած ճամփորդության հետ կապված բոլոր մանրամասները։
«Այդ բոլոր դաշտերը լրացնելը տևելու է մոտավորապես 30 րոպե, և նմանօրինակ մոտեցում է կիրառում նաև Ռուսաստանը։ Իմ տեղեկություններով՝ նախատեսված էր հուլիսի 1-ից գործարկել նմանօրինակ բջջային հավելված, բայց, ոչ պաշտոնական տվյալներով, տեխնիկական խնդիրների պատճառով մեկ ամսով հետաձգվել է այդ բջջային հավելվածի թողարկումը»,- ասել է Նելլի Դավթյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: