
Ռուսաստանի բանակը կհամալրվի նոր անօդաչուներով

Առաջիկայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կսկսեն սպառազինվել նոր՝ «Տյուվիկ» հարվածային անօդաչու թռչող սարքով, որն արտաքինից շատ նման է «Գերան» կամիկաձե դրոնին, բայց ավելի համեստ չափեր ունի։ Նորույթը պատրաստ է սերիական արտադրության։
Փաստացի, «Ստրատիմի» մասնագետների ստեղծած նոր դրոնը «Գերանի» փոքրացված տարբերակն է, որը թողարկվել է «Տյուվիկ» անվամբ և նախատեսված է հակառակորդի հետ շփման գծում գործողությունների համար, հայտնում է «Տեխկուլտը»։ Անօդաչուն ունակ է պայքարել զրահատեխնիկայի դեմ, սակայն, անհրաժեշտության դեպքում, կարող է խոցել թաքստոցներն ու հետևակը։
«Գերանի» նման, նոր «Տյուվիկը» ստացել է «թռչող թև» սխեման, մեկնարկում է ուղղորդիչից և ունի ֆյուզելաժի նույնպիսի եզրագծեր, իսկ դրա առանցքային առանձնահատկությունն է դարձել «Պոզյոմկա» կապի համակարգը, որը կայուն աշխատում է նույնիսկ այն շրջաններում, որտեղ ակտիվորեն գործում են ՌԷՊ համալիրները։ Ընդ որում, այն նման տարածքները հաղթահարում է ինքնաղեկասարքի միջոցով՝ արբանյակային նավիգացիայի և օպերատորի հետ կապի համակարգերի անջատված վիճակում, իսկ հետո իրականացվում է դրա լրացուցիչ նշանառումը դեպի տրված թիրախը։
Նշվում է նաև, որ «Տյուվիկը» ստացել է երկու տարբերակ՝ բենզինային կամ էլեկտրական շարժիչով։ Առաջին ձևափոխությունը ունակ է տեղաշարժվել մինչև 350 կմ/ժ արագությամբ՝ մինչև 100 կմ գործողության հեռահարությամբ՝ կրելով 4 կգ օգտակար բեռ։ Էլեկտրական տարբերակն ունի 180 կմ/ժ առավելագույն արագություն, կարող է գործել մինչև 40 կմ հեռավորության վրա և կրել 3 կգ բեռ։