Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ կվճարի ՀԷՑ–ը

Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը ՀԾԿՀ-ի որոշմամբ դրվել է ՀԷՑ-ի ուսերին։ Որոշումը հրապարակվել է ՀԾԿՀ–ի կայքում։

ՀԷՑ-ի դեմ ՀԾԿՀ-ի որոշմամբ այսօր հարուցված վարչական վարույթի ընթացքում ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀՀ չափանիշներով բավական բարձր աշխատավարձ` այնքան, ինչքան ստանում է ՀԷՑ-ի գործող գլխավոր տնօրենը։

Ընդ որում, այդ աշխատավարձը Պետրոսյանին վճարելու է ոչ թե պետության կողմից, այլ ՀԷՑ–ի։

«Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին` հանձնաժողովի նախագահի սահմանած չափով»,– գրված է հաձնաժողովի այսօր ընդունած որոշման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս