«Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ». Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ,

Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը` կալանավորված է:

Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և Դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ:

Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը:

Հիշեցման կարգով իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:

Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ:

Նշյալ Դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031