
ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները այսօր կայացած նիստի ժամանակ համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ, որոնք դեռ Լեհաստանն էր ցանկանում կիրառել ԵՄ խորհրդում իր նախագահության ընթացքում (մինչև 2025 թվականի հունիսի վերջ), հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Ավելի վաղ փաթեթի հաստատումն արգելափակում էին Սլովակիան և Հունգարիան` վախենալով ԵՄ ռուսական էներգակիրների ներմուծման արգելքի բացասական հետևանքներից։
«ԵՄ-ն հենց նոր հաստատեց Ռուսաստանի դեմ այսօրվա դրությամբ ամենակոշտ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք էլ ավելի ենք կրճատում Կրեմլի ռազմական բյուջեն, պատժամիջոցների ցանկում ավելացնում ևս 105 ստվերային նավատորմի նավ և սահմանափակում ֆինանսավորմանը ռուսական բանկերի հասանելիությունը»,- գրել է Կալասը X սոցցանցում։
Այժմ նախարարական մակարդակով կմեկնարկի ԵՄ երկրների կողմից պատժամիջոցների վերջնական հաստատման ընթացակարգը, որից հետո դրանք կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն։