
Ակնհայտ է, որ ՔՊ կոչվող խմբակում ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞րն է կարմիր գիծը…
ՔՊ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ. մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են:
Սակայն այնտեղ կան նաև շատ փոքր թվով մարդիկ (դեռ), ովքեր մինչ 2018թ. ևս ունեցել են պատմություն, հետագիծ: Կամ էլ ծագում են նման ընտանիքներից:
Խմբակը սատարում և արդարացնում է հայտնի կերպարի բոլոր հանցագործությունները: Բոլորն անխտիր՝
-Արցախի հանձնում
-հազարավոր զոհեր
-տարածքների հանձնում Հայաստանից
-հարձակում Եկեղեցու վրա
-հայոց պատմության ուրացում և խեղաթյուրում
-բանակի կազմաքանդում
-հայի հեղինակազրկում աշխարհով մեկ…
Ակնհայտ է, որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում:
Լավ, իսկ ո՞րն է վերոնշյալ փոքրաթիվ երկրորդ խմբի կարմիր գիծը:
Եթե զուտ սեփական ընտանիքները, ապա պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն, և նաև ոչնչով չեն տարբերվում շարքային քպ-ականից:
Բացի դրանից, կգա ժամանակ և նրանց կստիպեն կամավոր ուրանալ նաև ընտանիքը, ինչպես որոշ քպ-ականներ հպարտությամբ արդեն արել են…
Հարկ է մտածել: Առաջիկայում պետք է գալու:
Եթե, իհարկե, չեն վերածվել շարքային «молокосос»-ի, ինչպես ժամանակին տեղին բնորոշել էր փոքրաթիվ խմբին պատկանող պատգամավորներից մեկը»։