Բաժիններ՝

Մահացել է Արա Գաբուզյանը

Այսօր կյանքից հեռացել է վաստակաշատ իրավաբան, ժամանակակից քրեական իրավունքի ակունքներում կանգնած գիտնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի երկարամյա վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը:

Այս մասին տեղեկանում ենք Իրավագիտության ֆակուլտետի դասախոսների գրառումներից:

168.am-ը ցավակցում է վաստակաշատ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին ու նրա ուսանողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս