Փաշինյանները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կմնա. Անդրեյ Կարտապոլով

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն առաջարկել է հանգիստ արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին։

«Փաշինյանները կգան ու կգնան, բայց Հայաստանը կմնա։ Հետևաբար, եկեք հանգիստ պետք է արձագանքենք նման քաղաքական գործիչների հայտարարություններին։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա բազան գտնվում է ոչ թե ՀԱՊԿ պայմանագրի, այլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։ Հետևաբար, այն կշարունակի կատարել մեր խնդիրները, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է նա։

Նա նշել է, Փաշինյանը, իհարկե, այժմ Հայաստանի ղեկավարն է, բայց կա հայ ժողովուրդ, որի համար ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը բացարձակապես առաջնահերթություն չէ։

«Կա Հանրապետության օրենսդիր մարմին, որը նույնպես պետք է կայացնի որոշումներ։ Ի վերջո, կան միջազգային պայմանագրեր, որոնք պետք է քննարկվեն հետագայում՝ դրանց երկարաձգելու կամ չերկարաձգելու վերաբերյալ, կամ ֆինանսավորման տեսանկյունից։ Սա, իմ կարծիքով, բարդ գործընթաց է», – նշել է պետդումայի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս