«Վկաներին ծամծմված, նույնաբովանդակ հարցերով քննելը տպավորություն է ստեղծում, որ նիստերը միտումնավոր երկարաձգելու, ըստ այդմ կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն»

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այսօրվա դատական նիստից արված Արմեն Աշոտյանի այս լուսանկարը՝ գրելով. «Նիկոլի բռնապետական ռեժիմի կողմից շինծու քրեական գործով ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանը շարունակում է երկու տարուց ավելի մնալ անազատության մեջ:

Նախորդ նիստին ոստիկանությունը, իբր, ռեսուրս չունենալու զավեշտալի պատճառով կալանքի տակ գտնվող Աշոտյանին չբերեց դատական նիստի, որի պատճառով նիստը չկայացավ:

Վաղուց այլևս տաղտկալի դարձած, վկաներին ծամծմված, նույնաբովանդակ, հաճախ նաև բովանդակազուրկ հարցերով քննելը տպավորություն է ստեղծում, որ նիստերը միտումնավոր երկարաձգելու, ըստ այդմ կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն:

📍Այսօր հերթական վկայի հարցաքննությունն է:

Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանը հերթական օրն է անցկացնում անազատության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031