Բաժիններ՝

Շվեդիան նախազգուշացրել է ԵՄ ապրանքների համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով առևտրային պատերազմի հավանականության մասին

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենյամին Դուսան քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ Եվրամիության նկատմամբ նոր առևտրային մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ, նախազգուշացնելով, որ դա կարող է լայնածավալ առևտրային պատերազմի պատճառ դառնալ:

Այս մասին նախարարը հուլիսի 14-ին  ասել է շվեդական SVT հեռուստաընկերությանը:

«ԱՄՆ-ն սրել է իրավիճակը մի քանի մակարդակներում, և մենք չենք բացառում, որ նրանք մեզ ներքաշեն առևտրային պատերազմի մեջ»,- հայտարարել է նա Բրյուսելում ԵՄ երկրների առևտրի նախարարների արտակարգ խորհրդակցության ժամանակ:

«Ակնհայտ է, որ 30 տոկոսը այն չէ, ինչ մենք՝ եվրոպացիներս, կարող ենք ընդունել։ Մենք միշտ փորձել ենք գտնել բանակցային լուծում, որը կբավարարի բոլորին, բայց Սպիտակ տունը դեռևս ընտրում է պատժամիջոցների ուղին, և ես կարծում եմ, որ դա ցավալի է»,- ասել է նա։

Դուսան հավելել է, որ երկիրը պետք է պատրաստվի իրադարձությունների զարգացման անցանկալի տարբերակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս