
Սուրեն Սյունին էլ հոնքերը ցցել ու շտապել է Նիկոլին զեկուցել, որ «մի եպիսկոպոսի հարց ինքն անձամբ լուծել է». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանը ապօրինաբար հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»:
Ոչ մի տեսակի իմաստ չկա քննարկել նիկոլականների, այդ թվում՝ նիկոլական ռեկտորի բարոյականությունը: Իմաստ չկա նաև բարոյախրատական ճառեր կարդալ մարդկանց, որոնք ընտրել են «էսօրվա օրով ապրելու» ճանապարհը:
Բայցևայնպես, հասարակությանն անհրաժեշտ է 24/7 ռեժիմով տեղեկացնել լակոտապետության առօրյաների մասին։
Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ Նիկոլի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ հարձակման մեկնարկի օրերին ԵՊՀ ռեկտորը (անհասկանալի պատճառներով) զեկուցել է Պաշտպանության նախարար, միաժամանակ ԵՊՀ Խորհրդի նախագահ Սուրեն Սյունիին, որ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանն «իրենց հետ է»:
Սուրեն Սյունին էլ հոնքերը ցցել ու շտապել է Նիկոլին զեկուցել, որ «մի եպիսկոպոսի հարց ինքն անձամբ լուծել է»: Եվ, երբ Անուշավան Սրբազանը մասնակցել է ի աջակցություն Սամվել Կարապետյանի քայլերթին, Սուրեն Սյունին հունից դուրս է եկել՝ ազգադավից կերցվելիք կամ արդեն իսկ կերած 7 հարկանի հայհոյանքների արդյունքում:
«Մունջ անելու» փոխարեն Սյունին ԵՊՀ ռեկտորին ներկայացրել է վերջնագիր՝ կամ դու ես գրում-գնում (բնականաբար դատվելու հեռանկարներով), կամ էլ ոնց ուզում ես արա՝ Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի:
Կզարմանա՞ք այս պատմությունից: Բայց ի՞նչ կա զարմանալու. լակոտապետության որակների հետ նո՞ր եք ծանութանում…»։