Թուրքիայի և Լիբիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Լիբիայի պաշտպանության փոխնախարար Աբդուսելամ Զուբին պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է ռազմական համագործակցության նոր համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ ռազմական կրթություն, փորձի փոխանակում, լոգիստիկ ու տեխնիկական աջակցության տրամադրում։

Զուբին նշել է, որ վերոնշյալ համաձայնագիրը Լիբիայի ու Թուրքիայի միջև ձեռնարկված ռազմական և անվտանգության քայլերի շարունակությունն է։

Ըստ նրա՝ համաձայանգիրն արտացոլում է պաշտպանության նախարարության հանձնառությունը զինվորական անձնակազմի վերապատրաստման և մասնագիտական ​​զարգացման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս