Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն ընդլայնում է միջազգային առևտրային համագործակցությունը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 26-27-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների հերթական նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում էին միջազգային առևտրային համագործակցության ընդլայնման հարցերը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամփոփելով նիստի արդյունքները՝ այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ ընդգծելով, որ Միության միջազգային առևտրային գործունեության ծավալը գերազանցել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարը, ինչը վկայում է ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության և գործընկեր երկրների վստահության բարձրացման մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրմանը։

Այս համաձայնագրի շրջանակում ԵԱՏՄ-ից Մոնղոլիա արտահանման ավելի քան 90 տոկոսը, որի ծավալը հասնում է 2 միլիարդ դոլարի, ընդգրկված է սակագնային արտոնությունների ռեժիմում։ Այս քայլը նպատակ ունի ոչ միայն խթանել փոխադարձ առևտուրը, այլև ամրապնդել տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

Ըստ ԵՏՀ կոլեգիայի նախագահի՝ ԵԱՏՄ-ն շարունակում է զարգացնել առևտրային գործակցությունը նաև այլ երկրների հետ։ Ներկայում գործում են համաձայնագրեր Վիետնամի, Չինաստանի, Սերբիայի և Իրանի հետ։ Ինդոնեզիայի հետ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ, իսկ Հնդկաստանի, Թունիսի և Հորդանանի հետ համագործակցության գործընթացը շարունակում է զարգանալ։ Միության համագործակցության կենտրոնում է ԲՐԻԿՍ-ը։ Ընդլայնվում են կապերը Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հետ։ 25 երկրների կառավարությունների հետ համագործակցություն է հաստատվել։

ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված գործակալությունների հարթակներում խթանվում է բազմակողմանի երկխոսության զարգացման գաղափարը։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ միջազգային առևտրային գործընկերությունների ընդլայնումը կմնա Միության արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական ինտեգրումը գլոբալ հարթակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031