Բաժիններ՝

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողությունը

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Ելույթներով հանդես են եկել նաև ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, կորպուսի սերժանտ Հրայր Վանյանը:

Երդման հանդիսավոր արարողության ընթացքում բրիգադի և ջոկի արհեստավարժ սերժանտների կոչումները հանձնել են կորպուսի սերժանտներն ու զինծառայողների ընտանիքների անդամները՝ այդպիսով շեշտելով զինծառայողի համար երկու բարձրագույն արժեքները՝ պետություն և ընտանիք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս