Բաժիններ՝

Հայտնի է՝ ինչ բիզնես են բացելու Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր փոստի շենքում

Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր փոստի շենքում (Նալբանդյան 28 հասցեում՝ 7809,9 քառակուսի մետր տարածք) բիզնես- ծրագրի իրականացման մրցույթին կմասնակցեն 12 հայկական և միջազգային ընկերություններ: Այս մասին ասվում է մրցույթի որակավորման փուլի արդյունքներում, որոնք այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի կառավարությունը։

Մրցույթով ընտրված ընկերությունը կիրականացնի իր ներդրումային ծրագիրը, սակայն շենքը կմնա պետության սեփականության ներքո (դրա համար մեկ տարի առաջ ստեղծվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն):

Հետագայում կառավարությունը պատրաստվում է ընկերության բաժնետոմսերի մի մասը դուրս բերել տեղական ֆոնդային բորսա (AMX):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031