Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ցանկի՝ աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը 1 մլրդ 450 մլն ցուցանիշով Հնդկաստանն է։ 2-րդ տեղում Չինաստանն է՝ 1 մլրդ 419 մլն բնակչությամբ, իսկ 3-րդ տեղում ԱՄՆ-ն է՝ 345 մլն բնակչությամբ։

Թուրքիան 85 մլն 644.000 բնակչության թվով աշխարհում 18-րդն է ու այս ցուցանիշով կազմում է աշխարհի բնակչության 1-ը։

ՄԱԿ-ը նաև հրապարակել է թե որքան է կազմում մարդկանց կյանքի տևողությունը։ Նշվում է, որ համաշխարհային մակարդակով մարդկանց կյանքի տևողությունը կազմում է 73.3 տարի, տղամարդկանց համար՝ 70.7 տարի, իսկ կանանց համար՝ 76 տարի։

Թուրքիայիում այդ ցուցանիշը կազմում է 74.7 տարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031