Բաժիններ՝

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ հանդիպում խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե իրանական կողմը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ։

«Մեր կողմից որևէ հարցում չի եղել ամերիկյան կողմի հետ հանդիպման վերաբերյալ»,-այս մասին Բաղային ասել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։ 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր, թե իրանական կողմը հանդիպում է խնդրել։

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն էլ լրագրողներին հայտնել էր, որ հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031