
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է 140-ամյա պատմություն ունեցող իտալական «Piaggio Aerospace» ավիացիոն ընկերությունը: Գնման գործարքը պաշտոնապես ավարտվել է: Այդ մասին հայտարարվել է Հռոմում Թուրքիայի դեսպանատանն անցկացված ընդունելության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի Հռոմի դեսպան Էլիֆ Չոմողլու Յուլգենը գնման գործարքի ավարտի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել: Միջոցառմանը մասնակցել են «Baykar»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, Իտալիայի օդուժի հրամանատար գեներալ Անտոնիո Կոնսերվան և այլ բարձրաստիճան անձինք:
Հալուք Բայրաքթարը և «Piaggio Aerospace»-ի ներկայացուցիչները գործարքի վերջնական փաստաթղթերը ստորագրել են։ Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այս ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար: