Կառավարությունը կփակի նաև ուժային կառույցներում նոր ծառայության անցնող անձանց, ինչպես նաև գործող ծառայողների անհուսալի վարկերը

Այսուհետ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք ևս կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից։

Ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաև գործող ծառայողները։

Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե բանկերում և վարկային կազմակերպություններում (անկախ նրանից լիցենզավորված է, թե ոչ) ունեք 3 և ավելի տարի անհուսալի դասով դասակարգված վարկ և եթե Ձեր ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից։ Դիմելու օրվա դրությամբ պետք է լինեք աշխատող, այսինքն՝ Ձեր աշխատավարձից պետք է հաշվարկվի եկամտահարկ, որն էլ ուղղվելու է անհուսալի վարկային պարտավորության ամսական մարմանը։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվող գումարի չափը սահմանվել է 20%՝ 24 ամսից ոչ ավելի ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

 

Տեսանյութեր

Լրահոս