Իբրահիմ Քալընը հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել է Իրաք։ Էրբիլ այցի շրջանակներում Քալընը հանդիպել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (ՔԴԿ-KDP) ղեկավար Մասուդ Բարզանիի, Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարի և փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի և անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև առճակատումից հետո տարածաշրջանում իրավիճակի խաղաղությունը և կայունությունն ապահովելու համար ձեռնարկվելիք քայլերը։

Բացի վերոնշյալ հարցերից քննարկվել են թուրքմենների անվտանգությանն առնչվող հացերը և քաղաքական գործընթացներում նրանց ունեցած դերը։ Ինչպես նաև շեշտվել է, որ Թուրքիան Իրաքի թուրքմենների կողքին է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031