
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Հուլիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել էր կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվել էր նաև արհեստական բանականության ոլորտի վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է այդ ոլորտի զարգացումը և կատարվող ներդրումները։ Ըստ նրա՝ կընդլայնվեն տվյալների կենտրոնների էներգետիկ ենթակառուցվածքները և այդտեղ ներդրումները կգերազանցեն 10 մլրդ դոլարը։
Տվյալների կենտրոններում կատարվելիք ներդրումներին զուգահեռ, նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում մասնագիտացված ուսուցում: Այս համատեքստում, համալսարանների և մասնավոր հատվածի համագործակցությամբ կիրականացվեն նոր սերնդի ճարտարագիտական և տվյալագիտական ծրագրեր։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի տարածաշրջանային կենտրոն, որը կարող է սպասարկել ոչ միայն ներքին շուկան, այլև եվրոպական, մերձավորարևելյան և ասիական շուկաները:
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան՝ էներգաարդյունավետ, կիբերանվտանգ և շրջակա միջավայրի համար անվտանգ տվյալների կենտրոններով: