Միքայել Սրբազանի նկատմամբ այս ապօրինի գործընթացը սկսել է 2025թ. հունիսի 4-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած 2 գրառումներով թիրախավորել է կոնկրետ Միքայել Սրբազանին. պաշտպանների թիմ

Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ Միքայել Սրբազանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Ըստ դատախազության, սա վկայում է այն մասին, որ Միքայել Սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Գտնում ենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար, և ցանկացած ոք կարող է ինքուրույն հանգել այս դատողության՝ ստանալով ներքոնշյալ երեք հարցերի պատասխանները․

– ի՞նչ առիթով է իրավապահ մարմինը սկսել ուսումնասիրել 2024թ. փետրվարի 3-ի հարցազրույցը.

– արդյո՞ք այդ առիթը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ 2025թ. հունիսի 4-ի գրառումների հետ.

– ո՞ր օրվանից է սկսվել քրեական վարույթ նախաձեռնելու նախապատրաստական աշխատանքները (հունիսի 4-ից առաջ, թե՝ հետո):

Մեր համոզմամբ, Միքայել Սրբազանի նկատմամբ այս ապօրինի գործընթացը սկսել է 2025 թվականի հունիսի 4-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած 2 գրառումներով թիրախավորել է կոնկրետ Միքայել Սրբազանին։ Սրանով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ դատախազությունը և քննչական կոմիտեն Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացնում են գործընթաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ»:

Նշված «հանձնարարության» հիման վրա, մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցում «հանկարծակիորեն» հայտնաբերվում են հանցագործության հատկանիշներ, որոնք, ըստ դատախազության նախկինում տրված դիրքորոշման՝ առկա չեն եղել և 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվում, մեր գնահատմամբ՝ միայն մեկ նպատակով, որպեսզի Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և վերջինս կալանավորվի:

Վերը նշված փաստարկի ճշմարտացիությունը ապացուցվում է նաև այն պարզ իրողությամբ, որ քննչական մարմինը, 2025թ. հունիսի 17-ին քրեական վարույթ նախաձեռնելիս, հունիսի 21-ի հարցազրույցն է հիմք ընդունել քրեական հետապնդում հարուցելու համար: Կարծես, վարույթի հանրային մասնակիցները գիտեին, որ Միքայել Սրբազանը այնպիսի մի հայտարարություն էր կատարելու, որը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էր դառնալու:

Այսպիսով բացահայտ է, որ 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցը չէր կարող հիմք հանդիսանալ դրանից առաջ տեղի ունեցած գործընթացների համար և 2025 թվականի հունիսի 4-ից հետո է որոշվել ընթացք տալ այդ հարցազրույցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ նույն օրը կատարած գրառումների հիմքով։

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031