Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը

Հուլիսի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը և նշել, որ ֆորումի նպատակն է մեդիայի և հաղորդակցության ոլորտներում խորացնել ռազմավարական գործընկերությունը ու ժողովուրդների միջև փոխգործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Ֆորումի շրջանակներում կքննարկվեն նաև մեդիա դիվանագիտության, հանրային հաղորդակցության, մշակութային փոխազդեցության ոլորտներում համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031