«Ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին». հարցում

Հունիսի 12-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գործող «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել երկրի 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցման մասնակիցները պատասխանել են՝ «Ըստ Ձեզ, ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»։

Հարցման մասնակիցների 24.9%-ը նշել է, որ երկրում գործող ոչ մի հաստատություն հուսալի չէ/չի վստահում։ 18%-ը նշել է, որ վստահում է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, 13.5%-ը վստահում է ազգային հետախուզական ծառայությանը։

Հարցվածների 10.6%-ի կարծիքով, վստահելի են ոստիկանական ուժերը։ 8.3%-ը վստահում է նախագահականին։ Թուրքիայի ազգային մեծ ժողովին վստահում է հարցվածների 8.1%-ը, 1.9%-ը վստահում է Կրոնական գործերի վարչությանը, իսկ մեդիային՝ 0.8%-ը։

Տեսանյութեր

Լրահոս