Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Թե քրեական ինչ գործի շրջանակում, նա չմանրամասնեց։

ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այս օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս