Բագրատ Սրբազանի, նույն գործով կալանավորված մյուս անձանց, նաև Միքայել Սրբազանի դեմ ՔՊ-ն իրականացնում է դասական տեղեկատվական տեռոր. Փաստաբան

Բագրատ Սրբազանի, նրա հետ նույն գործով կալանավորված մյուս անձանց, ինչպես նաև Միքայել Սրբազանի դեմ ՔՊ-ն իրականացնում է դասական տեղեկատվական տեռոր, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մինչ այս՝ հիմնական «հաղթաթուղթը» խուզարկությամբ չգիտեմ՝ ումից իբր հատնաբերված մի քանի հրազենն էր, որոնց տերերը, ըստ նկարների, ունեին օրինական թույլտվություն, ինչպես նաև իսկապես հայտնաբերված «ծխերն էին»՝ ճիշտ նույն ծխերից, որոնք 2018-ի ապրիլին օգտագործել էին Միրզոյան Արոն ու Նազարյան Լենան՝ իշխանազավթման ծրագրի ընթացքում։

Չնայած գործադրված մեծագույն ջանքերին, չնայած ամեն տեսակ չար ու էժան հնարքներին՝ քպ-ականներին այդպես էլ չի հաջողվում հաղթել «հանրային կարծիքի դատարանում» ու պատվարժան մարդկանց պիտակել որպես «ահաբեկիչ»։ Սա գիտակցելով՝ ՔՊ-ն այսօր մեջտեղ է բերել ինչ-որ ավտոբուս հրկիզելու մասին կեղծ թեզ։ Ինչպես հրապարակավ նշում է Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ նման պնդում անգամ քննչականի առաջադրած մեղադրանքում է բացակայում։

Հուսով եմ՝ սպիտակը սև ներկայացնելու գեբելսյան փորձերը ձախողվելու են»,-գրել է Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031