«Ուսապարկեր, ո՞ւր էիք դուք այդ ժամանակ». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես տեսել եմ, թե 2015-ի հունվարին ինչ էր անում Միքայել Սրբազանը, երբ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո կատաղած համաքաղաքացիներս պատրաստ էինք ջարդ ու փշուր անել ամեն բան:

Ես տեսել եմ, թե նա իրեն ինչպես պահեց իր հոտի հետ և ինչպես հոտն ընկալեց իր Սրբազանին:

Ուսապարկեր, ո՞ւր էիք դուք այդ ժամանակ: Էլի նստած արյուն էիք երազում, փողոցային բախումներ և սպակայունացում, չէ՞:

Ես տեսել եմ, թե 2016-ի ապրիլին Բագրատ Սրբազանն ինչ էր անում Արցախում, երբ քառօրյա պատերազմը մեզ տարավ դեպի Թալիշ: Ինչպես էր օր ու գիշեր զինվորների և սպայական կազմի հետ անցկացնում, առանց գեթ մի պահ մտածելու սեփական ամվտանգության մասին: Ոգևորում էր, աղոթում էր, հույս ու ուժ էր տալիս:

Ուսապարկեր, ո՞ւր էիք դուք այդ ժամանակ: Պատրաստվում էիք մայիսին մեկնել ապրիլյան պատերազմին, չէ՞:

Այսօր երկու սրբազաններ բանտարկված են միայն մի բանի համար: Իրենք վախենում են միայն Ադտծուց, իսկ իրենց բանտարկողը վախենում է ԲՈԼՈՐԻՑ՝ սեփական թիմակիցները ներառյալ, դրա համար հերթը Աստծուց վախենալուն չի հասնում:

Աստված օգնական, Սրբազան Հայրեր»:

Տեսանյութեր

Լրահոս