
«ՀԷՑ-ի IPO-ն` որպես լուծում». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «ՀԷՑ-ի IPO-ն` որպես լուծում։
Երբ բանը հասնում է անվտանգության հարցերին, կոնֆլիկտի լուծման լավագույն միջոցը կոմպրոմիսն է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ կուտակված լարվածության թուլացման և կառավարման թափանցիկության բարձրացման հնարավոր միջոցներից է IPO-ն (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում)։
IPO-ն թույլ է տալիս՝
– ներգրավել ներդրումներ համակարգի շարունակական արդիականացման համար,
– բարձրացնել ընկերության հաշվետվողականությունը շուկայի ու հանրության առջև,
– ձևավորել հանրային վերահսկողության գործիքներ առանց ոլորտի քաղաքականացման։
Ավելին, նման քայլը լիովին համահունչ է կառավարության կողմից որդեգրված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման քաղաքականությանը՝ ապահովելով մրցակցային միջավայր, երկարաժամկետ կանխատեսելիություն ու հանրային վստահություն։
Այս պարագայում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր՝ առանց անհարկի միջամտությունների։
ՀԷՑ-ի հարցում այսօր կոմպրոմիսն անհրաժեշտ է առավել, քան երբևէ»։