Դատավորը չցանկացավ ծանոթանալ հրապարակված փաստաթղթին. որոշումն արդեն կայացված էր. Երեմ Սարգսյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի անդամ փաստաբան Երեմ Սարգսյանը Միքայել Սրբազանի դեմ մեղադրանքը համարում է շինծու, ակնհայտ ապօրինի, անհիմն, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունեցող:

«Սա միայն մեր դիրքորոշումը չէ, սա Դատախազության դիրքորոշումն է եղել մինչև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին: Դատախազությունն ասում է՝ իբր թե 2025թ. հունիսի 21-ի հայտարարությունը ևս հանդիսացել է սրա համար հիմք, բայց հունիսի 4-ին իրենք այս պրոցեսն արդեն սկսել են: Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունն իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչական, քննչականն էլ վարույթը նախաձեռնել է: Երբ հետ ենք գնում, թե հունիսի 4-ն ինչ հետաքրքրություն ունի իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3, 4-ին վարչապետն իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին»,- ասաց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը շեշտեց՝ իրավապահներն արդեն վատ սովորություն ունեն, տեսնում են՝ ինչ է ցանկանում վարչապետը, միանգամից այդ ցանկությունները փորձում են իրականություն դարձնել. «Հենց ամսի 4-ի հետ կապված հրապարակումներից հետո միանգամից իրենք կարծես թե տեսնում են մի տարի առաջ՝ 2024թ. հարցազրույցը Սրբազանի, դա վերցնում են, փորձում են շրջանառել: Իսկ երբ ասում են՝ ամսի 21-ի հայտարարություն, պետք է նշեմ, որ պաշտոնական իրենց պատասխանը մեզ, երբ հարցրել ենք՝ նույն մեղադրանքի մեջ երկու տարբեր հրապարակում եք նշել, կասե՞ք, թե երկուսն ինչ են, պաշտոնական պարզաբանումը եղել է հետևյալը՝ երկրորդ հրապարակումը առաջինի վերահաստատումն է, այսինքն՝ ինքնին առանձին հանցագործություն չէ»:

Նա հիշեցրեց Դանիել Իոաննիսյանի հրապարակումը՝ շեշտելով, որ դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների, գուցե՝ հանձնարարության արդյունքում:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ քրեական հետապնդումն ապօրինի է. «Դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում այս իրավական նորմերին, ինչի հետ կապված նրանց բացարկ ենք հայտնել՝ անձեռնհասության հիմնավորմամբ: Մենք միջնորդեցինք, ասացինք՝ քննչական բաժնից պահանջիր այդ համապատասխան արձանագրությունը, որով հաստատվել է, որ քրեական հետապնդում չի հարոցւվելու, և հիմնավորում էինք, որ այստեղ կրկին դատվելու և կալանքի իրավաչափության խնդիր կա, դատավորի պարզաբանումը ցնցող էր: Նա ասաց, որ այս փուլում ինքն ընդհանրապես չի կարող անդրադառնալ կրկին դատվելու սկզբունքին, որովհետև ինքը դատավճիռ չի կայացնում: Եվ երկրորդ, որ սա ընդհանրապես կապ չունի կալանքի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս