
Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, որ նրանք արժանապատվորեն անցնեն այս փորձությունը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․
«Հին արևելյան ասացվածքը՝ «Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում», ունի իր բացատրությունը. չարի ուժերը պայքարում են բարի գործերի դեմ՝ դրանք կանխելու կամ քարկոծելու և արժեզրկելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք չարի ուժերն են։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնն է՝ հայերի հոգևոր, պատմական և շատ դեպքերում՝ միակ կենտրոնը։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմության մեծագույն բարերարներից մեկը բանտում է։
Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, որ նրանք արժանապատվորեն անցնեն այս փորձությունը, և Սամվելը, կարծում եմ, իմ աղոթքների կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները կպաշտպանեն նրան և հաղթանակ կպարգևեն։
Մենք բոլորս անցնում ենք բյուրեղացման և մաքրագործման դժվարին ճանապարհով՝ անհատապես և համատեղ։ Մենք անցնում ենք մեծ կորուստների և բազմաթիվ զոհերի միջով։ Բոլորը հասկանում են, թե ինչ է պատահել։ Եվ ամենակարևորը՝ ինչ է կատարվում հիմա։ Եվ նրանք, ովքեր չեն հասկանում, դեռ պետք է անցնեն իրենց սեփական քավարանով։
Իհարկե, դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից` գուցե մեզ բոլորիս էլ անհրաժեշտ է այս մաքրագործումը։ Գուցե սա մեր փրկության ճանապարհն է։ Գուցե եկեղեցին էլ դրա կարիքն ունի։ Ի վերջո, այն հիմա մաքրագործվում և զորանում է՝ դիմադրելով սատանային։
Շնորհավորում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը։ Թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնա անսասան, իսկ Սամվել Կարապետյանը, բարերարից վերածվելով մեր հավատքի և եկեղեցու պաշտպանի, շարունակի իր առաքելությունը և, չարին հաղթելով, մեզ առաջնորդի դեպի լույսը»։