
Միլիոնավոր դրամներներ են հավաքել ԲԿ-ներից փարթի անելու համար․ Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մամուլում հաճախ գրվում է Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթների մասին, որը գործարարների վրա 1 մլն դրամ է նստում։
Անահիտ Ավանեսյանը այս անգամ գերազանցեց ոչ ավել, ոչ պակաս՝ Աննա Հակոբյանին։
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԺԻՇԿ» միջոցառման կազմակերպման համար «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի միջոցով մեծ բժշկական կենտրոններից հավաքել էին 3 մլն դրամ, իսկ փոքրերից՝ 1 մլն դրամ։ Մեծն ու փոքրն էլ որոշել էին, երևի, ըստ նախարարի կողմից տրված պետական պատվերների չափերից)))
Եվ այսպես, առողջապահական «էլիտան» գնացքում փրփրուն գինի խմելով և դիջեյի երեժշտության ուղեկցությամբ հասնում է Գյումրի, որտեղ ժամերով, արևի տակ սպասում էին Հայաստանի բոլոր մարզերից գազելներով բերված բուժաշխատողները՝ կայարանում դոլ ու զուռնայով, աղ ու հացով նախարարին դիմավորելու համար։ Չէր թերացել նաև Գյումրու ԲԿ-ի տնօրենը, բերել էր մեծ քանակով դրոշակներ, դե մի ձև պիտի արդարացներ պարտքերի մեջ գրնվող Գյումրու բկ-ում իր միլիոններով աշխատավաձը․․․
Ինչևէ, ՀՀ առողջապահության նախարարությունը «Շնորհակալություն բժիշկ» ասեց այն բժշկական կենտրոններին, որոնք վճարել էին, նաև անտեսեց նրանց , որոնք չեին ցանկանել վճարովի նոմինացիաներ․․․․
Ի դեպ, «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ն փակ կառույց է և պետք է «ԴԱԲՌՈ» ունենալ՝ անդամակցելու համար։
Հ․Գ․ Վճարող Բժշկական կենտրոնների տնօրեններ, մոտ ապագայում մութ անկյուններում չնստեք և ունքներդ կիտած չբողոքեք, որ ձեզ ստիպել են, քանի որ շատ արժանապատիվ տնօրեններ մերժել են այս միջոցառումը․
Հ․ Հ․ Գ Բժշկական կենտրոնների տնօրեններ,որ ընթրում էիք Apricot ռեստորանում ու նախարարի կենացը հոտնկայս խմում, գոնե հետաքրքրվեցիք, ձեր բկ-ների աշխատակիցներով, օրինակ գազելներով տուն հասան թե չէ, հաց կերան թե չէ․․․․»։