Մուրադ Փափազյանը դատապարտել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դատապարտել է բարերար, գործարար Սամվել կարապետյանի ապօրինի ձերբակալությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ն։

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ։ Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և՛ սկանդալային են, և՛ անպատասխանատու սադրանք»,–նշել է Փափազյանը։

Նրա խոսքով` Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդի։

«Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի։ Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանի կամայական կալանավորումը ժողովրդավարության հիմնային սկզբունքների անընդունելի խախտում է։ Չդատապարտել սա՝ նշանակում է ողջունել նորանոր ապօրինի ձերբակալությունները»,–ընդգծել է նա։

Փափազյանը հավելել է, որ ինքը դատապարտում է պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը։

Ըստ նրա` ակնհայտ է, որ ցածր վարկանիշը և վստահության կորուստը մղում են Նիկոլ Փաշինյանին փորձելու չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանի թուլացմանն ուղղված նրա քաղաքականությանը։

«Գիտեմ, որ այս հայտարարությամբ վտանգում եմ կրկին մուտքի արգելք ստանալ Հայաստան։ Բայց եթե մենք սիրում ենք Հայաստանը, պետք է ցուցաբերենք խիզախություն և արձագանքենք երկրում տիրող բռնաճնշումներին»,–շեշտել է Փափազյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30