«Եկեղեցու դեմ հարձակման ծրագիրը Նիկոլին տվել են 2018-ի հեղափոխության հովանավորները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վերջին շաբաթներին ակտիվ, իսկ վերջին 7 տարիներին՝ պարբերաբար ՀՀ-ում կապիտուլյանտների ռեժիմը պլանավորված հարձակում է իրականացնում ՀՀ Երրորդ Հանրապետության ազգային ու պետական հիմքերի դեմ։ Հերթն արդեն հասել է եկեղեցուն, Վեհափառին, ինչո՞ւ չէ՝ նաև ազգային բարերարներին։

«Եկեղեցին մնացել է միակ ազգային ինստիտուտը, որը խոսում է գերիներից, Վեհափառի խոսքը դրա վկայությունն է, խոսում է ազգային արժեքներից, Արցախից, Արցախ վերադարձից։ Եվ Նիկոլ Փաշինյանը դժբախտաբար մեզ համար հաջողությամբ հնազանդեցնելով տարբեր ազգային ինստիտուտներ, եկել ու կանգնել է եկեղեցին հնազանդեցնելու առաջ։ Սա ծրագիրն է, որը նրան տվել են 2018 թվականին հեղափոխության հովանավորները։ Բոլորս հիշում ենք Բոլթոնի ազգային կաղապարներից հրաժարվելու առաջարկները։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, շատ պարզ է՝ փորձում է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ։ Կամ պետք է ազգային վերածնունդ լինի, կամ պետք է Հայաստանը վերացվի»,- Մայր Տաճարի բակում 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Այս առիթով բազմաթիվ հավատավոր հայեր «Զվարթնոց» տաճարի մոտից երթ են իրականացրել դեպի Մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, որը վերջին շրջանում ենթարկվում է ՀՀ իշխանությունների հարձակումներին։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս